Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Հունաստանի հետ խաղից առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Հունաստանի հետ խաղից առաջ:
Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հունիսի 11-ին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում կանցկացնի իր հերթական հանդիպումը: Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մեր ընտրանին կմրցի Հունաստանի հետ:
Այսօր կայացած ասուլիսից հետո մեր ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը J խմբում 3 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: