Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։
Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղ հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։