Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: