Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնված հատվածներն անձրևաջրերից ավերվում են․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքից անձրևաջրերը հոսում են վերականգնված որմնակամարների վրա: Օձունի ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը անհանգստացած է. եթե ջրահեռացման հարցը չլուծվի, առաջիկա մի քանի տարում չամբողջացվի թաղակապն ու ծածկասալ չդրվի, նոր վերականգնված հատվածները կրկին կավերվեն:
Տեր Վրթանեսն ասում է` աղոթասրահի տանիքների ծածկերի վերականգողական աշխատանքներն ավարտվել են, բայց քանի որ արտաքին եռակողմ սրահները ծածկերից զուրկ են, անձրևաջեր են գոյանում, տանիքից թափվում են որմնակամարների վրա` լվալով իջնում մինչև հիմքեր: Ուստի որմնակամարների ջրամեկուսացման հարցը այս պահին հրատապ է: «Վերականգնված հատվածները մի քանի տարի հետո ջուրն են գցվելու: Արտաքին եռակողմ սրահները ծածկի խնդիր ունեն: Պատկերացրեք այսպես` խոհանոց են սարքում` առանց տանիքի: Արխիվային լուսանկարներ ունենք արված 1914թ.` Գարեգին Հովսեփյանի կողմից, որոնցում հստակ երևում են արտաքին սյունաշարով սրահների ծածկերը:
Հայաստանում տուրիզմի զարգացում են ուզում: Լոռու մարզում ամենաշատը այցելում են Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր: Գոնե այս սրբավայրերը Մայր Աթոռի և պետության համատեղ ջանքերով պահպանության տակ պետք է լինեն»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]