211652_close_icon
views-count1427 դիտում article-date 22:48 10-06-2019

Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 8-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Հովհաննես Հ.-ին, որը 2018թ-ի դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր