Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]