211652_close_icon
views-count1414 դիտում article-date 16:52 10-06-2019

Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ հինգ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին: «Նկատում եմ, որ օրեցօր մեր պարգևատրվողները շատանում են, ինչը ողջունելի է: Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծված և յուրաքանչյուր ծառայող, ով աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով, հանցագործություններ է բացահայտել, լրացուցիչ դրամական պարգևավճար է ստանալու: Մասնագիտական որակների շնորհիվ բարեխիղճ ծառայողը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերելով և՛ բարեկեցիկ է դարձնում իր կյանքը, և՛ բարձր պահում ոստիկանության պատիվը»,- նշեց ոստիկանության պետը: Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու: «Եվս մեկ անգամ թե՛ իմ և թե՛ կոլեգիայի անդամների անունից շնորհավորում եմ բոլորիդ: Կարծում եմ` պարգաևատրումները կպարատավորեցնեն ավելի լավ ծառայել, և կլինեն նոր բացահայտումներ: Մաղթում եմ բարի ծառայություն»,-ամփոփեց ոստիկանության պետը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր