211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:09 10-06-2019

Ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել 2 օտարերկրացու

Հունիսի 9-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել երկու օտարերկրացու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է «Զառա» օծանելիք և «Բերշկա» պայուսակ: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր