211652_close_icon
views-count549 դիտում article-date 15:56 10-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 7-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 7-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 126 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 9, խարդախության 8, խուլիգանության 7, բնակարանային գողության 6, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, յուրացման կամ վատնման ու քվեարկության գաղտնիությունը խախտելու 4-ական, սպանության սպառնալիքի ու մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ընտրական իրավունքի խախտման, ինքնիրավչության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, փաստաթղթի կեղծիքի ու առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մահվան ելքով մարմնական վնասվածքի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 93-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր