211652_close_icon
views-count882 դիտում article-date 15:27 04-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը, խարդախության` 8, դրամանենգության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր