Գրիգոր Գուլյանի շտաբում տոնում են հաղթանակը թիվ 27 տեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբովյանում ավարտվեց քաղաքապետի ընտրությունը, սկսվել է 27 տեղամասերի հաշվարկը:
27/9 ընտրատեղամասում ավարտվել է ձայների հաշվարկը:
Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի օգտին այս ընտրատեղամասում քվեարկել էր 266 ընտրող, Գրիգոր Գուլյանի օգտին՝ 269: Այս տեղամասում նախնական հաշվարկներով ընդամենը 3 ձայնի տարբերությամբ հաղթեց իշխող ուժի թեկնածուն:
Մյուս երեք թեկնածուները միասին 29 քվե էին հավաքել, 8 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Նշենք, որ այս ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 572 ընտրող:
29/01 Աբովյանի տեղամասում
Իմ Քայլի թեկնածուն-192
ԲՀԿ-ի թեկնածու-87
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գրիգոր Գուլյանի շտաբում ՔՊ-ի անդամները տոնում են թիվ 27 տեղամասում տարած հաղթանակը: