«Շանթ» դաշինքի շտաբում տոնում են հաղթանակը. ուղիղ
Կապանում «Շանթ» դաշինքի շտաբում տոնում են դաշինքի առաջնորդ, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի հաղթանակը, հայտնում է News.am-ը:
Շտաբում է նաեւ Շանթ Հարությունյանը: Փարսյանի աջակիցները վանկարկում են «Գեւորգ,Գեւորգ»:
Փարսյանի աջակիցները դհոլ զուռնայով են տոնում Գեւորգ Փարսյանի հաղթանակը:
Գևորգ Փարսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 7938 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 3225 ձայն:
Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: