211652_close_icon
views-count4655 դիտում article-date 20:30 10-09-2018

Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին: Այս մասին այսօր Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երևանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»,- վարչապետը: Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր է համարում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, քանի որ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո: «Այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/10/Pashinyan/2787388]այստեղ [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր