211652_close_icon
views-count1089 դիտում article-date 12:55 08-06-2019

2019թ. 1-ին եռամսյակում ՀՀ-ում միջազգային զբոսաշրջությունն աճել է 5,2%-ով, ՀՀ է ժամանել 364 489 զբոսաշրջիկ

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջազգային զբոսաշրջության ցուցանիշը, ըստ որի՝ 2019 թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետություն է ժամանել 364 հազ. 489 զբոսաշրջիկ: 2018 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,2%-ով: 2018 թ. հունվար-մարտին ՀՀ էր ժամանել 346 458 զբոսաշրջիկ: Նույն վիճակագրության համապատասխան՝ 2019 թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 317 891 մարդ կամ 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով: 2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնել է 300 832 զբոսաշրջիկ: Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների` 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 61 268-ը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որը 16.4%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 303 221-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն: 2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 35.6 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 32.3 %-ը ՌԴ-ից են, 12.5 %-ը` ԵՄ երկրներին և 51.9 %-ը` այլ երկրներին: ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշները. ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում հանրապետության ներքին տուրիզմից օգտվել են 158 672 զբոսաշրջիկ, որը 41.8 %-ով ավելին է նախորդ տարվու նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Ներքին զբոսաշրջիկներից 103 340-ը մեկնել են հանգստի ու ժամանցի նպատակով, 31 432-ը ՝ գործնական, 4 751-ը ՝ բուժման, 304-ը՝ կրթության և 18 846 ՝ այլ նպատակներով:

Նմանատիպ նյութեր