1659 դիտում
20:18 07-06-2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի փոխտեղակալին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյին:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները և նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:
Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, ՀՀ-ում ԱՄՆ ընկերությունների լավագույն փորձի ընդլայնման հեռանկարները:
Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների համատեքստում Դեյվիդ Դե Ֆալկոն կարևորել է գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը հատկապես մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ որպես պետական մակարդակով համագործակցություն՝ առաջարկել է թիրախավորել ոլորտները` փորձագետների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ավարտին նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ամերիկյան կողմի մասնակցությունը խոշորագույն այդ միջոցառմանը։
[b]ՀՀ բարձր տեխնոլոգիաների
արդյունաբերության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
21:54 28-09-2022
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ
Այս բաժնից
766 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
448 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
955 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա