211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ

views-count1312 դիտում article-date 18:42 07-06-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:

Նմանատիպ նյութեր