928 դիտում
19:55 03-06-2015
Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ
Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը, Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը և այս համատեքստում կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն և կարևորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման համատեքստում: Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին և անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր ևս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
14:49 05-11-2015
Նախագահն ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային
1305 դիտում
20:06 10-05-2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Վարշավայի արքեպիսկոպոս կարդինալ Կազիմիր Նիչի հետ
1408 դիտում
11:52 09-02-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
922 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ