211652_close_icon
views-count1080 դիտում article-date 15:02 06-06-2019

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խնդրանքով ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետները քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել էին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: Խմբերն այցելել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ղեկավար կազմի և աշխատակիցների հետ անց են կացրել ՔՊ գործնական և տեղական պարապմունքներ: Միջոցառումների նպատակն էր բարձրացնել ՔՊ ղեկավար կազմի և աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ պատրաստվածության աստիճանը և հանկարծակի ծագած խնդիրներին արձագանքելու ունակությունները: Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատսպարման, տարհանման, տրանսպորտային միջոցներով ապահովման, ուղեկցման և տեղափոխման առանձնահատկություններին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր