211652_close_icon
views-count2505 դիտում article-date 16:23 11-01-2016

Քրեակատարողական հիմնարկներում Ամանորյա և Սուրբ Ծննդի միջոցառումներ են անցկացվել

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ուժերով կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որն անցավ ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ: Հունվարի 5-ին` Ճրագալույցի պատարագից հետո, հիմն արկի աշխատակիցները Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցուց լույս են բերել, ինչին հաջորդել է դատապարտյալների աղոթքն առ Աստված: Տեղի է ունեցել նաև մոմավառություն: Իսկ հունվարի 7-ին ՀՀ ԱՆ քրեկատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվել է ջրօրհնեքի և հոգեհանգստի արարողություն, ապա օրհնված ջուրը բաժանվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին: Հունվարի 8-ին միաժամանակ երեք քրեակատարողական հիմնարկներում` ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի Սրբոց Նահատակաց, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի Սուրբ Հարություն եկեղեցիներում և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռում, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցան Սուրբ Ծննդի և ջրօրհնեքի արարողություններ: Ծիսակատարությունից հետո ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ: Քրեակատարողական հիմնարկներում Սուրբ Ծննդի, ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողությունները շարունակվում են: [img]/ups/images/0260220001452510285835417.jpg[/img] [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր