211652_close_icon
views-count22796 դիտում article-date 13:56 06-06-2019

Ոստիկանները հայտնաբերել են Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանողին. նա Երևանի բնակիչ՝ 40-ամյա Հունան Ավետիսյանն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հունիսի 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արմեն Վաթյանի) գլխավորությամբ բացահայտել են հունիսի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան թալանելու դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել Ներքին Չարբախ թաղամասում բնակվող, սակայն Երևանի Ջրվեժ թաղամասում հաշվառված 40-ամյա Հունան Ավետիսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոչ միայն խոստովանել է կատարած գողությունը, այլև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացրել է գողոնը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/05/1126579/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Իգոր Մեսրոպյանի և ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ս. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Մուշեղյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր