1153 դիտում
14:40 06-06-2019
Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, վճիռների ճանաչման և իրավական համագործակցության այլ ձևաչափերին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Քոչարյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին համահունչ իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված գործնական սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև գործող իրավական օգնության համաձայնագրերի կիրառման հարցերին: Վիգեն Քոչարյանը նշել է, որ առկա մեխանիզմների կիրառումը և կատարելագործումը ամուր հիմք պետք է ծառայի իրավական փոխգործակցության արդյունավետության ապահովման համար:
Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը իրավական ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
16:44 30-01-2019
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
1217 դիտում
20:20 21-06-2019
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ