Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է 479.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.30 դրամ (աճել է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.96 դրամ (աճել է 1.87), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (աճել է 0.02 դրամով):