1713 դիտում
22:40 05-06-2019
Առաջաձոր գյուղում կատարված հեծանիվի գողությունը բացահայտվեց
Հունիսի 4-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Առաջաձոր գյուղի իր տան դիմացի փողոցից գողացել են անչափահաս որդուն պատկանող հեծանիվը՝ պատճառելով մոտ 40.000 դրամի վնաս: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 18-ամյա մի քաղաքացուհի, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.20-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
3670 դիտում
23:14 21-08-2014
Տեսանկարահանող սարքի արձանագրած թանկարժեք հեծանիվի գողությունը բացահայտվեց. տեսանյութ
1699 դիտում
12:20 12-03-2014
«Մասիս» կայարանից կատարված գողությունը բացահայտվեց
1748 դիտում
18:43 07-06-2014
Չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց
Այս բաժնից
1294 դիտում
22:39 13-01-2025
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
1171 դիտում
22:10 13-01-2025
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան
1960 դիտում
21:33 13-01-2025
Կորցրինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն