Հունիսի 7-9-ը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կլինի
Հանրապետության տարածքում` hունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հունիսի 5-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում
[img]https://st0.shamshyan.com/editor/0520624001559728538887550.jpg[/img]
Երևան քաղաքում
[img]https://st0.shamshyan.com/editor/0148598001559728547181322.jpg[/img]