211652_close_icon
views-count2016 դիտում article-date 13:42 05-06-2019

2018 թ-ի վերջին Հայաստանի պետպարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի. Ատոմ Ջանջուղազյան

2018 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդգծեց, որ 6 մլրդ 373 մլն դոլարը կառավարության փաստացի պարտքն է, իսկ մնացած 550 մլն դոլարը՝ կենտրոնական բանկի պարտքը:1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին, մնացյալ 5 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքին: Ջանջուղազյանի խոսքով՝ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51,4 տոկոսը: Ընդ որում՝ նրա իսկ խոսքով, ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 55,8 տոկոսը: «Այս ամենից ելնելով՝ Հայաստանը համարվում է պարտքային փոքր բեռով երկիր»,- հավաստիացրեց ֆինանսների նախարարը:

Նմանատիպ նյութեր