211652_close_icon
views-count1371 դիտում article-date 12:31 05-06-2019

Լուսինե Առաքելյանը և Գևորգ Լոռեցյանը նշանակվել են ԿԳՄՍ փոխնախարարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ որոշումներ: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ. Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Նմանատիպ նյութեր