211652_close_icon
views-count38929 դիտում article-date 16:27 04-06-2019

Արարատի մարզում թալանել են Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալի տունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին, Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Սահակյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ հունիսի 2-ին, ժամը 20։00-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան ետնամասի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սահակյանն աշխատում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր