211652_close_icon
views-count3061 դիտում article-date 12:18 04-06-2019

Բնակլիմայական աղետների հետևանքով բերքի կեսի վնասվելու պարագայում հողի հարկից ազատելու նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկե էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նախագծով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարում ազատվելու են հողի հարկից: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 18 և ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր