1090 դիտում
11:52 04-06-2019
«Տանգո» ընկերությունը ցանկանում է պահպանել ԱԳՆ հին շենքի մշակութային ու պատմական արժեքը
ՀՀ ԱԳՆ հին շենքի սեփականատեր «Տանգո» ընկերությունը ցանկանում է կառույցն այնպես օգտագործել, որ այն բիզնես նպատակ ունենալուց բացի նաև արժեք լինի քաղաքի համար:
Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Տանգո» ընկերության ղեկավար Էդուարդո Էռնեկյանի որդին, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսիս նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի համար, այլև արժեք կլինի քաղաքի համար»,- ասաց Էռնեկյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը 2015թ. 3,2 մլն դոլարով ձեռք է բերել ՀՀ ԱԳՆ շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն, և դրանք օտարել «Տանգո» ՓԲԸ-ին: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
22:29 17-12-2014
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 78-ամյակին հարյուրավոր զույգեր տանգո են պարել
1874 դիտում
18:16 06-05-2015
Կրքոտ տանգո՝ ընձուղտների մասնակցությամբ. ֆոտոշարք
1224 դիտում
16:57 04-04-2017
Լավրովն արձագանքել է իր հետ «տանգո պարելու» մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը
Այս բաժնից
10504 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am