211652_close_icon
views-count56929 դիտում article-date 19:16 03-06-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակ-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes Sprinter-ն ու Lada-ն. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում; Ժամը 17:10-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 20 AՏ 101 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 36 AՍ 291 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ին, այդ թվում՝ Lada-ի վարորդին, ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները և վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասաի հրամանատար Հրանտ Գալստյանը: Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր