211652_close_icon
views-count56598 դիտում article-date 13:32 03-06-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi Pajero-ն Արզնիի 2-րդ ոլորանում բախվել է բազալտե քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել 3-րդ ոլորանում. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաներում Mitsubishi Pajero մակնիշի 16 ՍԼ 730 համարանիշի ավտմեքենայի վարորդը Արզնի ձորում՝ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երկրորդ ոլորանում բախվել է բազալտե քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երրորդ ոլորանում՝ ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, դադարեցրել բենզինի արտահոսքը, դարձի բերել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր