Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 111 կողմ ձայնով կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:
Նախագծի ընդունումը նպատակ ունի ստեղծել Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագիր, խթանման և պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր սահմանել և խրախուսել ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրումը, որը կնպաստի պետությունմասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ: