211652_close_icon
views-count1896 դիտում article-date 12:21 03-06-2019

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. News.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից։ [url=https://https://news.am/arm/news/516169.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կամ կբողոքարկի այս որոշումը կամ նոր հիմք կհնարի նրան կալանավորելու համար, քանի որ ըստ փաստաբանի՝ իրենք խնդիր ունիեն Վահագն Հարությունյանի անձի հետ։ Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://news.am/arm/news/516169.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր