211652_close_icon

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանին

views-count9247 դիտում article-date 14:34 02-06-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/02/1126361/] Հիշեցնենք[/url], որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր