211652_close_icon
views-count22029 դիտում article-date 08:22 02-06-2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի» մթերային խանութում միջոցառում էր կազմակերպվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի առիթով, Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի» մթերային խանութում տնօրինությունն անակնկալ էր կազմակերպել խանութի աշխատակիցների և հաճախորդների երեխաների համար։ Խանութը պատկանում է Վանաձորում ճանաչված,սիրված և բարեգործ Ոփյան եղբայրներին: Երեխաների օրը իսկական տոն դարձրեցին հեքիաթի հերոսները: Միջոցառումը ուրախ և հետաքրքիր էր կազմակերպված: Խանութի բարեգործությունից օգտվեցին թաղամասի գրեթե բոլոր երեխաները: Ոփյան եղբայրներին է պատկանում նաև Վանաձորի <<Արփի >> գազալցակայանը, որտեղ նույնպես հյուրասիրվեցին բոլորը' թե´ փոքրերը և թե´ մեծերը: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչները շնորհակալություն հայտնեցին Ոփյան եղբայրներին` երեխաների օրը տոն դարձնելու համար: Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր