57876 դիտում
20:00 01-06-2019
Ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ Սևանի քաղաքապետը եղևնիների տնկման տակ 9 միլիոն դրամ է յուրացրել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունը քաղաքացու կողմից դիմում է ստացել, որ Սևանի ներկայիս քաղաքապետ Սարգիս Մուրադյանը խոշոր չափի գումարի յուրացում է կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի կապակցությամբ այդ քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ 2016 թվականին «Սևան ազգային պարկ» Պետական ոչ առևտրային կազմակերպության և Սևանի քաղաքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Սևան ազգային պարկը» Սևան քաղաքում պետք է իրականացներ 9 միլիոն դրամի եղևնի տեսակի ծառերի տնկման աշխատանքներ։ Սակայն ըստ քաղաքացու հայտնածի՝ նշված աշխատանքները չեն կատարվել, և պայմանագրով նախատեսված ողջ գումարը Ս․ Մուրադյանը յուրացրել է, ով այդ տարիներին աշխատել է Սևան ազգային պարկում որպես փոխտնօրեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում ստացված բողոքը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9531 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին