211652_close_icon
views-count1213 դիտում article-date 17:54 01-06-2019

ԱԻՆ-ը հունիսմեկյան տոնական միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է տոնական միջոցառում: Միրջոցառմանը ներկա էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները: Ազատության հրապարակում տոնական օրվա մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով: Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր: Միջոցառման երկրորդ հատվածում փոքրիկ հերոսներին ողջունելու էին եկել հեքիաթների և սիրված մուլտֆիլմերի հերոսները, ինչպես նաև Բոլիկ և Լոլիկ ծաղրածուները: Փոքրիկ Անին մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում է առողջություն և երջանկություն: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները: Նրանք «Աղետիկ» բեմականացմամբ երեխաներին ներկայացրեցին «911» ծառայության և աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը: Տոնական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր