211652_close_icon
views-count1090 դիտում article-date 19:54 29-01-2025

ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել

«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։

ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավանդույթ է դարձել։

Բարեգործական կենտրոնը սպասարկում է տարբեր ռիսկային խմբերի շահառուների։ Միջոցառմանը մասնակցում էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։

Հայրենասիրական երգերով և պարերով հագեցած մթնոլորտը ներկաների համար ուրախանալու, առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն էր։

Միջոցառման ավարտին ՆԳ նախարարության և «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի աշխատակիցները նվերներ հանձնեցին երեխաներին և տարեցներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր