Գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
Մայիսի 31-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները «Հետախուզում-2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Գյումրիի Եսայան և Կ. Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986թ. ծնված Կարեն Կ-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]