12589 դիտում
12:44 01-06-2019
Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը
Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո նրա կուսակցական գործունեությանը, Հանրապետության նախագահի անցած 10-ամյա ուղուն, այդ ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրաված ձեռքբերումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:
Կայքում ներկայացված են նաև պաշտոնաթողությունից հետո ՀՀ 3-րդ նախագահի գործունեության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, Սերժ Սարգսյանի ընտանիքը:
«Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել»: ՀՀ 3-րդ նախագահի այս խոսքերով է բացվում պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
863 դիտում
17:08 01-10-2015
Գործարկվել է Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության կայքը
8947 դիտում
13:25 03-10-2017
Գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)
6455 դիտում
20:58 04-05-2018
Գործարկվել է Yerevan2800.am կայքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին
Այս բաժնից
520 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
382 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
418 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը