211652_close_icon
views-count1035 դիտում article-date 17:30 31-05-2019

Հայ-Ռուսական համալսարանն արժանացել է ARES-ի A+ վարկանիշին

Սույն թվականի մայիսին հրապարակված եվրոպական ARES-2019 (Academic Ranking of World Universities: European Standard) ԲՈւՀ-երի համաշխարհային ամենամյա վարկանիշավորման արդյունքներով՝ Հայ-Ռուսական համալսարանն առաջին անգամ արժանացել է A+ վարկանիշին, որը հաստատվել է ARES-ի համապատասխան հավաստագրով: Յուրաքանչյուր ԲՈւՀ-ի գնահատականը հաշվարկելու համար ARES-ը սահմանել է հինգ բալանոց սանդղակ. A – բարձր որակի չափանիշներ, B – լավ որակի չափանիշներ, C – բավարար որակի չափանիշներ, D – հայտնաբերվել են լուրջ բացթողումներ, F – որակյալ կրթության բացակայություն: Վերոնշյալ վարկանիշավորումն իրականացվում է 2013թ. նոյեմբերից՝ Եվրոպական գիտաարտադրական պալատի (European Scientific Industrial Chamber – ESIC) չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ՝ ARES-2019 վարկանիշում հայտնվել է ՀՀ 32 բարձրագույն ուսումնական հաստատություն: ARES-ի համալսարանների վարկանիշավորումը նպատակաուղղված է աջակցել ազգերի ձեռբերումներին, սոցիալական հմտությունների զարգացմանը, որոնք նպաստում են տվյալ երկրի հասարակության առաջընթացին: Նշենք նաև, որ աշխարհում գործող ԲՈւՀ-երի և տարբեր երկրներում կրթական համակարգը գնահատող US News & World Report-ը, The Times Higher Education (World Reputation Rankings)-ը, ինչպես նաև QS Top Universities-ն իրենց վարկանիշները որոշելիս մշտապես հաշվի են առնում ARES-ի հրապարակած ցուցանիշները: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր