Աստանայի միջազգային օդանավակայանն այսուհետ կրելու է նախագահ Նազարբաևի անունը
Ղազախստանի կառավարությունը որոշում է կայացրել մայրաքաղաք Աստանայի միջազգային օդանավակայանը «Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայան» կոչելու մասին։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
Որոշման մեջ ասվում է. «Վերանվանել Աստանայի միջազգային օդանավակայանը «Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայան»»։
Որոշումը ուժի մեջ է մտնելու առաջին պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։
Հիեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին նախագահ Նազարբաևը մերժեց մայրաքաղաք Աստանան իր պատվին անվանակոչելու առաջարկը։