211652_close_icon
views-count1206 դիտում article-date 11:07 31-05-2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամ»,-ներկայացրեց Միրզոյանը: Իսկ եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նմանատիպ նյութեր