211652_close_icon
views-count7215 դիտում article-date 09:25 31-05-2019

ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին և ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները: Սա անմիջական կապ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելու ՌԴ իշխանությունների որոշման հետ: Հայ պաշտոնյաները համարում են, որ ՌԴ քաղաքացիությունը հուսալի պաշտպանություն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական և քրեական հետապնդումներից պաշտպանվելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր