«Արսենալի» երկրպագուները Բաքվում երգում են Մխիթարյանի պատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Արսենալի» այն երկրպագուները, որոնք այցելել են Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին, քաղաքում երգում են թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պատվին, հայտնում է Armsport.am-ը:
Մեր ընտրանու ավագը չի մասնակցելու եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Լոնդոնցիների երկրպագուները երգի մեջ ասում են.
««Արսենալը» սիրում է քեզ ավելին, քան քեզ թվում է:
Սա քեզ համար է, Մխիթարյան»,- երգում են ֆաները:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: