211652_close_icon
views-count27127 դիտում article-date 22:26 29-05-2019

Արարատի մարզում 25–ամյա հրշեջ-փրկարարը 07-ով բախվել է ծառերին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ, 25-ամյա Վարդան Մկրտչյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 01 VM 911 համարանիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Լուսառատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Խուդոյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Մկրտչյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր