Եվրոպայի Լիգայի եզրափակիչ. «Արսենալ»-«Չելսի». մեկնարկային կազմերը
Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղում այսօր Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում հանդիպում են լոնդոնյան երկու ակումբներ. «Արսենալն» ու «Չելսին»:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]«Արսենալ». [/b]Չեխ, Սոկրատիս, Կոսելնի, Մեյտլենդ-Նայլս, Տորեյրա, Ջակա, Կոլաշինաց, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազետ:
[b]
«Չելսի».[/b] Կեպա, Ասպիլիկուետա, Քրիստենսեն, Դավիդ Լուիս, Էմերսոն, Ժորժինյո, Կանտե, Կովաչիչ, Պեդրո, Ազար, Ժիրու
Հիշեցնենք, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով չի ժամանել Ադրբեջան և բաց կթողնի հանդիպումը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: