1658 դիտում
21:52 29-05-2019
Երևան-Ստեփանակերտ. համագործակցություն կծավալվի նաև երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև
Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել են Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Արցախի մայրաքաղաքի ավագանու անդամներին:
Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ Վահե Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ ավագանիների ակտիվ համագործակցությունն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնելու փոխգործակցության շրջանակները:
Հայկական երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:
Նմանատիպ նյութեր
4795 դիտում
15:44 15-03-2016
Իրանի Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև փոխշահավետ համագործակցություն կծավալվի
3658 դիտում
09:41 26-02-2018
Սեուլը հույս ունի, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շուտով կառուցողական երկխոսություն կծավալվի
Այս բաժնից
1405 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1336 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1123 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ