1638 դիտում
15:06 19-06-2017
Հայաստանի և Իտալիայի միջև կծավալվի բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցություն
Հունիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները 2015թ.-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում:
Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում. Ինչը ներառում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում և փորձագետների փոխայցելություններ:
ՀՀ ԱԻ նախարարն ընդգծեց երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձն առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Իտալիայի դերակատարումը նաև որպես միջնորդ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև համագործակցության ակտիվացման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
4726 դիտում
15:44 15-03-2016
Իրանի Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև փոխշահավետ համագործակցություն կծավալվի
1589 դիտում
21:52 29-05-2019
Երևան-Ստեփանակերտ. համագործակցություն կծավալվի նաև երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև
5509 դիտում
10:45 29-08-2017
«Նաիրիտը» վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի». «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը