211652_close_icon
views-count23864 դիտում article-date 19:47 29-05-2019

Բաքվում «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների միջև ծեծկռտուքից տուժել է Ռուսաստանի քաղաքացին

Բաքվում «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների միջև ծեծկռտուք է գրանցվել: Միջադեպի արդյունքում տուժել են երկու հոգի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Եվս մեկ երկրպագուի տեղում են բուժօգնությունը ցուցաբերել: Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է եղել, ինչը հաստատել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը: «Տուժած Զաուր Մամեդովին հենց տեղում են որակյալ բուժօգնություն ցուցաբերել, հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել: Այս առումով Մամեդովը օգնության համար դեսպանատուն չի դիմել», հայտնել են ռուսական դեսպանատանը:

Նմանատիպ նյութեր